Այցելություն հարավային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին այցելել է հանրապետության հարավային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: Նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: