ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 29/11/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 
 
 
From:
To:
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 420 421 422 423 424 425 426 427 428 429 430 431 432 433 434 435 436 437 438 439 440 441 442 443 444 445 446 447 448 449 450 451 452 453 454 455 456 457 458 459 460 461 462 463 464 465 466 467 468 469 470 471 472 473 474 475 476 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը (այսուհետ` Ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Ծրագրով սահմանված` հիփոթեքային, սպառողական և բիզնես վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աջակցության գործընթացներն իրականացվում են Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով.
2) Ծրագրով սահմանված` գյուղատնտեսության բնագավառում ձեռնարկատիրական գործունեության հետ կապված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աջակցության գործընթացն իրականացվում է Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով:
3. Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` Ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամին և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամներ) ցուցաբերել գործնական աջակցություն և տրամադրել տեղեկություններ` նրանց կողմից պահանջված ձևին համապատասխան:
4. Առաջարկել.
1) տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` սերտ համագործակցել հիմնադրամների հետ` ցուցաբերելով գործնական աջակցություն և տրամադրելով տեղեկություններ` նրանց կողմից պահանջված ձևին համապատասխան.
2) հիմնադրամներին`
ա. տասնօրյա ժամկետում ընդունել Ծրագրի դրույթներին համապատասխան գործընթացները կարգավորող ընթացակարգեր, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` ֆինանսավարկային կազմակերպություններ) հետ կնքել համագործակցության պայմանագրեր և ստեղծել շահառուների տվյալների միասնական շտեմարան,
բ. եռամսյա պարբերականությամբ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ն Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարարին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.
3) հիմնադրամներին և ֆինանսավարկային կազմակերպություններին` եթե Ծրագրի շահառու ճանաչված անձի վարկային պարտավորությունների մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը գտնվում է հարկադիր կատարման ընթացքում, ապա տվյալ պարտավորության վերակառուցման, վերաֆինանսավորման կամ ներման մասին որոշումը կայացնելուց հետո մեկամսյա ժամկետում դիմել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` համապատասխան կատարողական թերթը վերադարձնելու և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն կատարողական վարույթն ավարտելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

«Հաստատում եմ»

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
մարտի 17-ի N 222-Ն որոշման


                                                                                                                    Ծ Ր Ա Գ Ի Ր

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԺՎԱՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ
ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) նպատակ ունի նպաստել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կենսապայմաններում հայտնված բնակչության ֆինանսական վիճակի թեթևացմանը, սոցիալական ու հոգեկան լարվածության թուլացմանը, արտագաղթի կանխմանը, ինչպես նաև խթանել ներդրումները, գործարարությունն ու տնտեսական ակտիվությունը և նպաստել բանկային համակարգի ֆինանսական կայունության պահպանմանը:
2. Ծրագրում կիրառվող հիմնական հասկացություններն են.
1) շահառու` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի և/կամ վարկային կազմակերպությունների (այսուհետ միասին` ֆինանսավարկային կազմակերպություններ)  և/կամ գրավատների հետ վարկային և/կամ Արցախի ներդրումային հիմնադրամի և/կամ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (այսուհետ երկուսը միասին` հիմնադրամներ), (ընդհանրական կիրառելիս` պարտատեր) հետ փոխառության պայմանագիր կնքած և ֆինանսավորված`

ա. ֆիզիկական անձ (կամ նրա ամուսին), ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և փաստացի բնակվում էր կամ ում աշխատանքի վայրը գտնվում էր Արցախի Հանրապետությունում, բացառությամբ զորահավաքային զորակոչով չներկայացած Արցախի Հանրապետության պահեստազորային կամ նրա ամուսին կամ համատեղությամբ բնակվող ծնող կամ համատեղությամբ բնակվող զավակ,
բ. Արցախի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ (բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների), որի միակ մասնակիցը(բաժնետերը) կամ կանոնադրական կապիտալի ավելի քան գումարային 60 տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցները բավարարում են սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պահանջը.
2) աջակցություն` Արցախի Հանրապետության կողմից շահառուի փոխարեն նրա վարկային պարտավորությունների լրիվ կամ մասնակի կատարում և/կամ փոխհատուցում` միանվագ և/կամ տարաժամկետ և/կամ հիմնադրամների կողմից շահառուի պարտավորությունների ներում.
3) լրացուցիչ աջակցություն` շահառուների որոշ խմբերի վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված ֆինանսական աջակցություն, բացի ծրագրի 5-րդ, 11-րդ և 16-րդ կետերում նշված աջակցությունից.
4) հիփոթեքային վարկ` ֆինանսավարկային կազմակերպությունների և/կամ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության տարածքում բնակարանի կամ բնակելի տան (այսուհետ` բնակտարածք) գնման կամ կառուցման և/կամ բնակտարածքի վերանորոգման նպատակով տրամադրված վարկ և/կամ փոխառություն և/կամ պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք.
5) բիզնես վարկ` ֆինանսավարկային կազմակերպությունների և/կամ հիմնադրամների կողմից Արցախի Հանրապետության տարածքում առևտրային կամ գյուղատնտեսական գործունեության նպատակով տրամադրված վարկ և/կամ փոխառություն և/կամ լիզինգ և/կամ ֆակտորինգ.
6) գյուղատնտեսական վարկ` անհատ ձեռնարկատերերին և գյուղացիական տնտեսություն վարող ֆիզիկական անձանց Արցախի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական գործունեության նպատակով տրամադրված վարկ և/կամ փոխառություն և/կամ լիզինգ և/կամ ֆակտորինգ.
7) սպառողական վարկ` ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բացառապես ֆիզիկական անձանց անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ) պատվիրելու կամ ձեռք բերելու նպատակով տրամադրված վարկ (բացառությամբ շահառուի կամ նրա ամուսնու կամ համատեղությամբ բնակվող ծնողի կամ համատեղությամբ բնակվող զավակի դրամական միջոցների գրավադրմամբ վարկի), պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք և/կամ հիմնադրամների կողմից ֆիզիկական անձանց տրամադրված նպատակային փոխառություն.
8) վարկային պարտավորություն` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ, եթե սույն ծրագրով այլ ամսաթիվ նշված չէ, սույն կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված վարկի (փոխառության), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո նշված վարկերի վերակառուցման կամ վերաֆինանսավորման (առանց տուժանքների) հետևանքով ձևավորված պարտավորության մայր գումարի, հաշվեգրված տոկոսագումարի և սպասարկման վճարի մնացորդ: Միևնույն վարկի համար դրամական միջոցների և այլ գրավի առկայության դեպքում` ծրագրով սահմանված աջակցություն տրամադրելու համար, որպես վարկային պարտավորություն է դիտարկվում սույն ենթակետով նշված վարկային պարտավորության և գրավադրված դրամական միջոցների գումարի տարբերությունը.
9) ժամանակացույց` վարկային (փոխառության) պայմանագրով սահմանված վարկի (փոխառության), տոկոսագումարների և սպասարկման վճարի մարման ժամանակացույց.
10) գույք` անշարժ և շարժական գույք.
11) ակտիվ` հիմնական և շրջանառու միջոցներ.
12) գյուղացիական տնտեսություն վարող ֆիզիկական անձ` գյուղատնտեսության հետ անմիջականորեն կապված տնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ.
13) պատերազմական գործողություններ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողություններ:
3. Ծրագրի շահառուների խմբերն են.
1) պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով`
ա. զոհված, մահացած, 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող համարվող անձ կամ նրա ամուսին կամ համատեղությամբ բնակվող զավակ կամ համատեղությամբ բնակվող ծնող,
բ. 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձ կամ նրա ամուսին կամ համատեղությամբ բնակվող զավակ կամ համատեղությամբ բնակվող ծնող,
գ. 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձ կամ նրա ամուսին.
2) առնվազն մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ը չզորացրված և մարտական գործողություններին մասնակցած Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող կամ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում զորահավաքային զինվորական ծառայության անցած անձ կամ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ծառայող կամ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայող կամ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության ծառայող, ով ընդգրկված է սույն ենթակետում նշված մարմինների կողմից հիմնադրամներին տրամադրված ցուցակներում կամ նրա ամուսինն է.
3) պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքներում հաշվառված (ամուսիններից առնվազն մեկը) և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված ֆիզիկական անձ (կամ նրա ամուսին) կամ ում (ամուսիններից առնվազն մեկի) աշխատանքի վայրը գտնվում էր սույն ենթակետում նշված համայնքներում.
4) պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում վարկերի հաշվին ձևավորված և/կամ ձևավորման փուլում գտնվող անշարժ գույքի սեփականատեր ֆիզիկական և իրավաբանական անձ.
5) Արցախի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձ, որի ձևավորված և/կամ ձևավորման փուլում գտնվող գույքը կամ ակտիվը, անկախ գրավի առարկա լինելու հանգամանքից, հանդիսացել է (կհանդիսանար) վարկի մարման աղբյուր և մասամբ կամ ամբողջությամբ մնացել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում կամ մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացվել է պատերազմական գործողությունների հետևանքով.
6) ծրագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն սույն կետի 1-5-րդ ենթակետերում չընդգրկված ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

2. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
2.1 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ
4. Շահառուն, բացառությամբ ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում և 4-րդ ենթակետում նշված, ինչպես նաև ուսումնառության կամ բուժման նպատակով Արցախի Հանրապետության տարածքից դուրս գտնվող շահառուների, սույն ենթաբաժնով սահմանված աջակցությունից օգտվում է աջակցության ստացման ողջ ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվելու դեպքում:
5. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հիփոթեքային վարկային պարտավորություններ ունեցող շահառուին տրվում է աջակցություն` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շահառուի` ժամանակացույցով նախատեսված վճարումներին համապատասխան: Շահառուի հիփոթեքային վարկերի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ մայր գումարների մնացորդների հանրագումարը 30 000 000.0 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում` աջակցությունը տրվում է 30 000 000.0 ՀՀ դրամի հաշվարկով:
6. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված շահառուին, ինչպես նաև հիփոթեքային փոխառության գծով պարտավորություն ունեցող ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված շահառուին տրվում է աջակցություն` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ձևավորված հիփոթեքային վարկի(փոխառության) պարտավորությունների ողջ գումարի չափով, առանց ծրագրի 5-րդ կետում նշված սահմանափակման կիրառման:
7. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ» պարբերություններում և 2-րդ ենթակետում նշված շահառուին տրվում է լրացուցիչ աջակցություն` ծրագրի 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերով սահմանված չափերով և կարգով: Նույն բնակտարածքի համար հիփոթեքային վարկային պարտավորություններ ունեցող սույն կետում նշված շահառուներին տրվում է միայն մեկ լրացուցիչ աջակցություն:
8. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հիփոթեքային վարկի(փոխառության) մայր գումարների, տոկոսագումարների և սպասարկման վճարների գծով փաստացի վճարված(մարված) գումարները, պարտատիրոջ կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա վերադարձվում են շահառուին` նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Ժամանակացույցով փաստացի վճարված գումարները վերադարձվում են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ վաղաժամկետ կատարված վճարումները` ժամանակացույցին համապատասխան: Վերադարձվող գումարի նկատմամբ կիրառվում են ծրագրի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պայմանները, ինչպես նաև հաշվանցվում է «Եկամտային հարկի» մասին օրենքի 9.1-ին հոդվածին համապատասխան` շահառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարից նրա հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարը:
9. Շահառուի կողմից, բացառությամբ ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում և 4-րդ ենթակետում նշված շահառուի, մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը բնակտարածքը (նաև հիփոթեքով վերանորոգված) օտարելու դեպքում` ծրագրի շրջանակում ստացած աջակցության գումարը եռօրյա ժամկետում վերադարձվում է Արցախի Հանրապետության պետական բյուջե:
2.2 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ
10. Սույն ենթաբաժնով սահմանված աջակցությունից օգտվում է այն շահառուն, ով առնվազն աջակցության ստացման ողջ ժամանակահատվածում փաստացի բնակվում է Արցախի Հանրապետությունում, բացառությամբ ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում և 3-րդ ենթակետում նշված, ինչպես նաև ուսումնառության կամ բուժման նպատակով Արցախի Հանրապետության տարածքից դուրս գտնվող շահառուների:
11. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ սպառողական վարկային պարտավորություններ ունեցող շահառուին տրվում է աջակցություն` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շահառուի` ժամանակացույցով նախատեսված վճարումներին համապատասխան: Շահառուի սպառողական վարկերի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ մայր գումարների մնացորդների հանրագումարը 3 000 000.0 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում` աջակցությունը տրվում է 3 000 000.0 ՀՀ դրամի հաշվարկով: Օվերդրաֆտի/վարկային գծի պարագայում, որպես պարտավորության մայր գումարի մեծություն ընդունվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում օվերդրաֆտի/վարկային գծի օգտագործված մասի առավելագույն չափը:
12. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ձևավորված պարտավորությունների ողջ գումարի չափով, առանց ծրագրի 11-րդ կետում նշված սահմանափակման կիրառման տրվում է աջակցություն՝
1)         ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված շահառուին.
2)         ծրագրի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված շահառուին:

13. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ» պարբերություններում և 2-րդ ենթակետում նշված շահառուներին տրվում է լրացուցիչ աջակցություն` ծրագրի 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերով սահմանված չափերով և կարգով:
14. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո վարկի(փոխառության) մայր գումարների, տոկոսագումարների և սպասարկման վճարների գծով փաստացի վճարված(մարված) գումարները, պարտատիրոջ կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա վերադարձվում են շահառուին` վճարված գումարը նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Ժամանակացույցով փաստացի վճարված գումարները վերադարձվում են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ վաղաժամկետ կատարված վճարումները` ժամանակացույցին համապատասխան: Վերադարձվող գումարի նկատմամբ կիրառվում են ծրագրի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված պայմանները:

2.3 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԱՅԻՆ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ
15. Սույն ենթաբաժնում սահմանված աջակցությունից օգտվում է այն շահառուն, որն աջակցության ժամանակահատվածում (բացառությամբ 2020 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների) Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության, իսկ ծրագրի 2-րդ կետի 12-րդ ենթակետով նշված անձի դեպքում` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքի համաձայն իրականացնում է տնտեսական գործունեություն, բացառությամբ ծրագրի 3-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված, ինչպես նաև բուժման նպատակով Արցախի Հանրապետության տարածքից դուրս գտնվող շահառուների:
16. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ`
1) բիզնես վարկային պարտավորություններ ունեցող շահառուին, բացառությամբ բանկերի, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և (կամ) արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև սույն կետի 2-րդ ենթակետում նշված շահառուների, տրամադրվում է աջակցություն` ժամանակացույցով նախատեսված` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարների չափով, բայց ոչ ավել, քան 15 000 000.0 ՀՀ դրամը.
2) գյուղատնտեսական վարկային պարտավորություններ ունեցող շահառուին տրվում է աջակցություն` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շահառուի` ժամանակացույցով նախատեսված վճարումներին համապատասխան: Շահառուի գյուղատնտեսական վարկերի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ մայր գումարների մնացորդների հանրագումարը 3 000 000.0 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում` աջակցությունը տրվում է 3 000 000.0 ՀՀ դրամի հաշվարկով:
17. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հիմնադրամներում մինչև 30 000 000.0 ՀՀ դրամ վարկային պարտավորություն ունեցող շահառուի դիմումի համաձայն` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը ժամանակահատվածի համար բիզնես վարկի ժամանակացույցով նախատեսված մայր գումարի մասով վճարումները կարող են բաշխվել վարկի մարման հետագա ժամկետի վրա կամ տեղափոխվել վարկի մարման վերջնաժամկետին հաջորդող ամիսներ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը վարկի վերջնաժամկետը լրանալու դեպքում մայր գումարի մարումը կարող է հետաձգվել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
18. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված` անհատ ձեռնարկատեր և/կամ գյուղացիական տնտեսություն վարող շահառուին տրամադրվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ձևավորված բիզնես վարկային պարտավորությունների, ոչ ավել, քան 30 000 000.0 ՀՀ դրամի չափով` միանվագ կամ ժամանակացույցով նախատեսված կարգով հատուցման աջակցություն:
19. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ» պարբերություններում և 2-րդ ենթակետում նշված` անհատ ձեռնարկատեր և/կամ գյուղացիական տնտեսություն վարող շահառուին տրվում է լրացուցիչ աջակցություն` ծրագրի 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերով սահմանված չափերով և կարգով:
20. Ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված շահառուին ինչպես նաև 5-րդ ենթակետում նշված այն շահառուին (բացառությամբ բանկերի, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաչառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման եւ/կամ մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և/կամ արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և/կամ մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց), որի ձևավորված և/կամ ձևավորման փուլում գտնվող գույքյ կամ ակտիվը անկախ գրավի առարկա լինելու հանգամանքից, հանդիսացել է (կհնդիսանար) վարկի մարման աղբյուր և ամբողջությամբ մնացել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում տրվում է աջակցություն՝ ուղղված բիզնես վարկային պարտավորությունների կատարմանը.
1) հիմնադրամներում՝ 2020թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ վարկային պարտավորությունների չափով
2) ֆինանսավարկային կազմակերպություններումէ 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ վարկային պարտավորությունների 50%-ի չափով ոչ ավելլ քան 2 000 000 000.0 ՀՀ դրամը:
21.Ծրագրի 3-րդ կետի 5-րդ ենթակետում նշված այն շահառուին (բացառությամբ բանկերի, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և/կամ մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և/կամ արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և/կամ մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց), որի ձևավորված և/կամ ձևավորման փուլում գտնվող գույքը կամ ակտիվը, անկախ գրավի առարկա լինելու հանգամանքից, հանդիսացել է (կհանդիսանար) վարկի մարման աղբյուր և մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացվել է պատերազմական գործողությունների հետևանքով տրամադրվում է աջակցություն` ուղղված 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ բիզնես վարկային պարտավորությունների կատարմանը` հաստատված կորստի չափով, բայց ոչ ավել, քան վարկային պարտավորությունների 50%-ը: Աջակցության գումարը չի կարող գերազանցել 2 000 000 000.0 ՀՀ դրամը: Սույն կետով սահմանված կորստի ու դրա չափի արձանագրումը կատարվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության տրամադրման հանձնաժողովի կողմից:
21.1 Առանձնահատուկ դեպքերում Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել ծրագրի 18-րդ, 20-րդ և 21-րդ կետերով սահմանված չափերից տարբերվող առավելագույն չափեր:
22. Ժամանակացույցով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծրագրի 16-րդ կետի 1-ին ենթակետում նշված շահառուի բիզնես վարկի տոկոսագումարների, ինչպես նաև ծրագրի 16-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շահառուի գյուղատնտեսական վարկի (փոխառության) մայր գումարների, տոկոսագումարների և սպասարկման վճարների գծով փաստացի վճարված(մարված) գումարները մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը վերադարձվում են շահառուին: Ծրագրի 16-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շահառուի գյուղատնտեսական վարկի (փոխառության) մայր գումարների, տոկոսագումարների և սպասարկման վճարների գծով վաղաժամկետ վճարված գումարները վերադարձվում են շահառուին ժամանակացույցին համապատասխան: Գումարի վերադարձն իրականացվում է պարտատիրոջ կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա` վճարված գումարը շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Վերադարձվող գումարի նկատմամբ կիրառվում են ծրագրի 16-րդ և 18-րդ կետերով սահմանված պայմանները:

2.4 ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՈՒՂՂՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՈՐՈՇ
ԽՄԲԵՐԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ, ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ
23. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում նշված շահառուին կամ առաջնահերթության կարգով նրա ամուսնուն կամ համատեղությամբ բնակվող զավակին կամ համատեղությամբ բնակվող ծնողին` վարկային պարտավորություն ունենալու դեպքում, բացի ծրագրի 5-րդ, 11-րդ և 16-րդ կետերում նշված աջակցությունից, ընդհանուր տրվում է մինչև 7 000 000.0 ՀՀ դրամ լրացուցիչ աջակցություն:
24. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված շահառուին կամ նրա ամուսնուն վարկային պարտավորություն ունենալու դեպքում, բացի ծրագրի 5-րդ, 11-րդ և 16-րդ կետերում նշված աջակցությունից, տրվում է մինչև 5 000 000.0 ՀՀ դրամ լրացուցիչ աջակցություն: 25. Ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված շահառուին կամ նրա ամուսնուն, վարկային պարտավորություն ունենալու դեպքում, բացի ծրագրի 5-րդ, 11-րդ և 16-րդ կետերում նշված աջակցությունից, տրվում է մինչև 3 000 000.0 ՀՀ դրամ լրացուցիչ աջակցություն:
26. Ծրագրի 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերում նշված լրացուցիչ աջակցության գումարը առաջնահերթության կարգով ուղղվում է հիփոթեքային, գյուղատնտեսական, սպառողական և բիզնես (բացի գյուղատնտեսական) վարկերի մայր գումարների մարմանը` միանվագ կամ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը տարաժամկետ վճարմամբ:
3. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
27. Ծրագրով սահմանված աջակցությունն իրականացվում է հիմնադրամների միջոցով:
28. Ծրագրի դրույթներին համապատասխան գործընթացները կարգավորող ընթացակարգերը և մեթոդական ցուցումները ընդունում են հիմնադրամները:
29. Ծրագրով սահմանված աջակցության իրագործման նպատակով հիմնադրամները ֆինանսավարկային կազմակերպությունների հետ կնքում են համագործակցության և սույն ծրագրից բխող այլ պայմանագրեր ու փաստաթղթեր, որոնց դրույթները չպետք է հակասեն սույն ծրագրով սահմանված պահանջներին:
30. Ծրագրով չնախատեսված և դրա դրույթներին չհակասող, սակայն շահառուի և պարտատիրոջ փոխհարաբերություններում առաջինի հնարավորությունները բարելավող պայմանները կարող են սահմանվել հիմնադրամների կողմից և ընդգրկվել ծրագրի 28-րդ և/կամ 29-րդ կետերում նշված փաստաթղթերում կամ դրանց լրացումներում ու փոփոխություններում:
31. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների (տուժանքների) դիմաց:
32. Շահառուների տվյալների միասնական շտեմարանը ստեղծվում է Արցախի ներդրումային հիմնադրամում:
33. Հիմնադրամներն աջակցում են շահառուներին` ծրագրով սահմանված պետական աջակցությունից օգտվելու նպատակով ներկայացվող փաստաթղթերի ստացման, ծագող իրավունքների ու պարտականությունների պարզաբանման և միջնորդություն իրականացնող այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների ընթացքում:
34. Շահառուի միևնույն վարկատեսակի գծով մեկից ավելի պարտատերերի մոտ վարկային պարտավորությունների մնացորդների առկայության և դրանց` ծրագրով սահմանված համապատասխան սահմանաչափը գերազանցելու դեպքում`
1) աջակցությունն առաջնահերթության կարգով ուղղվում է ավելի կարճ մարման մնացորդային ժամկետ ունեցող վարկային պարտավորության կատարմանը, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերի.
2) միաժամանակ հիմնադրամների և ֆինանսավարկային կազմակերպությունների հանդեպ պարտավորություն ունենալու դեպքում` աջակցությունն առաջնահերթության կարգով տրվում է հիմնադրամների հանդեպ պարտավորությունների կատարմանը:
35. Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և հիմնադրամներին օտարված բնակելի տարածքն անհատույց օտարվում է բնակելի տարածքի նախկին սեփականատեր` ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված շահառուին կամ նրա օրինական ժառանգներին:
36. Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և հիմնադրամներին օտարված բնակելի տարածքի նախկին սեփականատիրոջ և հիմնադրամների միջև կարող է կնքվել հիփոթեքային փոխառության պայմանագիր` ծրագրի 37-րդ կետով սահմանված պայմանի ապահովմամբ և շահառուին ծրագրով սահմանված աջակցություն ստանալու իրավունքի վերապահմամբ:
37. Ծրագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին բավարարող անձի, ծրագրի 2-րդ կետի 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ժամկետանց (առանց տուժանքների ներառման) վարկային պարտավորությունները պարտատերերի կողմից վարկի վերակառուցման կամ վերաֆինանսավորման հետևանքով կարող են վերաբաշխվել` տարեկան կտրվածքով նախատեսելով ոչ ավել, քան 1 800 000.0 ՀՀ դրամ մայր գումարի մարում:
38. Ծրագրի 8-րդ, 14-րդ և 22-րդ կետերով սահմանված` վերադարձման ենթակա գումարները ստանալու նպատակով շահառուն համապատասխան հիմնադրամ է դիմում 2021 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
39. Շահառուի` ուսումնառության կամ բուժման նպատակով Արցախի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու փաստը հիմնավորվում է համապատասխան հաստատությունից հիմնադրամ ներկայացված տեղեկանքով:
40. Աջակցության տրամադրումը դադարեցվում է`
1) շահառուի դիմումի համաձայն.
2) շահառուի (բացառությամբ ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում և 3-րդ ենթակետում նշված շահառուների, ինչպես նաև ուսումնառության կամ բուժման նպատակով Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես դուրս բնակվողների) աջակցության ստացման ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում փաստացի չբնակվելու, ինչպես նաև ծրագրի 15-րդ կետով սահմանված պայմանի խախտման դեպքերում` փաստն արձանագրելու ամսվա աջակցությունը տրամադրված լինելու դեպքում` դրան հաջորդող ամսվա 1-ից.
3) շահառուի կողմից ծրագրի 5-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված համապատասխան սահմանաչափը գերազանցող վարկային պարտավորությունների մասով ժամանակացույցին համապատասխան անընդմեջ երեք հերթական վճարում չկատարելու դեպքում: Շահառուի կողմից սույն ենթակետով սահմանված պարտավորության չկատարման մասին հիմնադրամներին պատշաճ ձևով տեղեկացնում են ֆինանսավարկային կազմակերպությունները:
41. Հիմնադրամները, ծրագրի 40-րդ կետով սահմանված հիմքերով աջակցությունը դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղեկացնում են շահառուին և ֆինանսավարկային կազմակերպությանը:
42. Աջակցության ստացման ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում շահառուի չբնակվելու, ինչպես նաև շահառուի կողմից ծրագրի 15-րդ կամ 39-րդ կետերով սահմանված պայմանների խախտման փաստերն արձանագրվում են Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի կողմից հիմնադրամներին պարբերաբար, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, տրամադրվող տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև հիմնադրամների վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում:
43. Շահառուի կողմից ծրագրի 40-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված հիմքերի վերացման դեպքերում վերականգնվում է աջակցության տրամադրումը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
44. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ       Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

2021-03-18



Այցեր, այցելություններ

2021-04-06Արայիկ Հարությունյանը Նախիջևանիկում մասնակցել է նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին
2021-04-02Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
2021-03-31Հանրապետության նախագահը աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում

Աշխատանքային հանդիպումներ

2021-04-05Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման ներկայացուցիչներին
2021-03-29Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին

Խորհրդակցություններ, նիստեր

2021-04-05ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ

Oրենքներ, հրամանագրեր

2021-04-05Նախագահը Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
2021-04-05Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է օրենքներ
2021-03-31Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ
2021-03-31Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 420 421 422 423 424 425 426 427 428 429 430 431 432 433 434 435 436 437 438 439 440 441 442 443 444 445 446 447 448 449 450 451 452 453 454 455 456 457 458 459 460 461 462 463 464 465 466 467 468 469 470 471 472 473 474 475 476 
photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign