Հանդիպում <<Ազդակ>> օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է <<Ազդակ>> օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին: Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Երկրի ղեկավարը Շահան Գանտահարյանին է հանձնել <<Երախտագիտություն>> մեդալ, որով երկարամյա ազգանպաստ գործունեության համար պարգեւատրվել է <<Ազդակ>> օրաթերթը: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել <<Ազդակ>> օրաթերթի գործունեությունը՝ նշելով, որ այն իրականացնում է կարեւոր ու հայրենանվեր առաքելություն: