Հանդիպում Հայաստանում <<Տաշիր>> ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում <<Տաշիր>> ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահը բարձր է գնահատել <<Տաշիր>> ընկերությունների խմբի բարեգործական գործունեությունն Արցախում, նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր երկրի շենացմանն ու ժողովրդի կենսապայմանների բարելավմանը եւ հույս հայտնելով, որ հետագայում եւս համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ: