ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 02/06/2020
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 
 
 
From:
To:
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 

Ուղերձ <<Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն>> միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ուղերձ է հղել <<Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն>> միջազգային գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<<Գիտաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում եւ շնորհավորում նման կարեւոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ:
Դուք իրականացնում եք մեծ աշխատանք՝ մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների ուսումնասիրման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարական նորմերի ու սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանության ու տարածման ուղղությամբ: Դա առանձնահատուկ առաքելություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:
Չափազանց խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովն անց է կացվում հենց Արցախում: Ուղիղ մեկ դար առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված եւ դաժանաբար իրականացված ցեղասպանության, զրկվեց պատմական հայրենիքի մեծ մասից եւ դարձավ տարագիր` սփռվելով աշխարհով մեկ: Մարդկության պատմության մեջ հայտնի այդ աննախադեպ Եղեռնը չստացավ արժանի գնահատական, ինչն էլ ծնեց նոր ոճրագործություններ: 1988-ին Սումգայիթում ու 1990-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը եւ արցախահայության դեմ սանձազերծված պատերազմը դրա վառ վկայությունն են: Սակայն այս անգամ մեր ժողովրդին բնաջնջելու հակառակորդի ծրագրերը դատապարտված էին ձախողման, քանզի դարավոր ցավն ու կորուստը ուժեղացրել էին հայի ազատատենչ ոգին, դարձրել նրան ավելի ամուր ու անսասան:
Արցախյան ազատամարտի տարիներին համայն հայությունը ոտքի ելավ մեկ մարդու պես` պաշտպանելու իր պապենական հողը, հնագույն լեզուն, հավատքն ու մշակույթը, սեփական ձեռքերով կերտելու իր ճակատագիրը: Համազգային միասնությունն ու համախմբվածությունը եւ հայոց անկախ պետականությունը դարձան մեր հաղթանակների գրավականն ու խորհրդանիշը, ինչը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Այս գիտակցությամբ ու համոզմունքով մենք կարողացանք դիմակայել թշնամուն, հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները եւ կառուցել երկու հայկական պետություններ, որոնք այսօր ձեռք ձեռքի կերտում են իրենց հուսալի ապագան:
Հարգելի՛ բարեկամներ,
Վստահ եմ, որ գիտաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջեւ դրված խնդիրները եւ արժանի ներդրում կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ու ամենայն բարիք>>:

 

 

 

2015-04-11



Այցեր, այցելություններ

2015-06-27Թթի առաջին փառատոն Ամարասի վանքի շրջակայքում
2015-06-24Այցելություն մայրաքաղաքում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինհրապարակ
2015-06-16Արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին

Oրենքներ, հրամանագրեր

2015-06-25Ցավակցական հեռագիր Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան կապակցությամբ
2015-06-19Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
2015-06-17Ցավակցական հեռագիր Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ընտանիքին
2015-06-05Կառլեն Պետրոսյանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից

Աշխատանքային հանդիպումներ

2015-06-18Նախագահն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել աշակերտներին, ուսուցիչներին ու շրջանավարտներին
2015-06-17Նախագահ Սահակյանը բանակի հրամանատարական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին
2015-06-17Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 
photo
 
 
photo
 
 
© 2007—2020 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign