Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է բարերար Գրիգոր Գրիգորյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու եւ մեր երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար: