Խորհրդակցություն Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ: Համապատասխան զեկույցով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ, ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է միջացառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: