Հանդիպում Ֆլանդրիայի խորհրդարանի մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի մի խումբ անդամների՝ Բելգիայի Սենատի փոխնախագահ Կառլ Ֆոնլաուվեի գլխավորությամբ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախ-Ֆլանդրիա կապերի խորացումը տնտեսական, քաղաքական եւ մարդասիրական տեսանկյուններից՝ հավելելով, որ նրանց ընդլայնման համար առկա են նպաստավոր պայմաններ: Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի անդամ Հեղինե Էվինյանին հանձնել է <<Երախտագիտություն>> մեդալ՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: