Հրամանագիր <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ստորագրել է հրամանագիր <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրելու մասին: Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան N 8 ավագ դպրոցի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ եւ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պարգեւատրվել են՝ Լյուդմիլա Բաղդասարյանը- դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Էսմիրալդա Գասպարյանը - դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լյովա Գեւորգյանը - դպրոցի տնօրեն Իրինա Մամունցը- դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի։