Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 2-ին այցելել են հանրապետության հարավային թեւում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել զորանոցի եւ մի շարք օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, ինչպես նաեւ մասնակցել զինծառայողների համար կառուցված նոր բազմաբնակարանոց շենքի բնակարանամուտին: