Նախագահն այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, <<Երկրապահ կամավորականների միության>> վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: