Նախագահ Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Մարտակերտ շրջկենտրոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի ղեկավարության հետ: Քննարկվել են շրջանում տիրող իրավիճակը եւ մի շարք անելիքներ: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի ղեկավարությանը եւ պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: