Հանդիպում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: