Հանդիպում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: