Հանդիպում Ռամկավար Ազատական կուսակցության գերագույն խորհրդի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազերյանին: Հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահը կարեւորել է ավանդական կուսակցությունների հետ մշտական երկխոսության ամրապնդումը՝ այն համարելով Հայրենիք-Սփյուռք կապերի գործնական դրսեւորումներից մեկը: