Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին Թալիշ գյուղում մասնակցել է <<Թալիշի վերածնունդ>> նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ծրագիրը կարեւոր դերակատարություն կունենա Թալիշի վերականգնման գործում՝ երախտագիտություն հայտնելով <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին եւ բարերար Անդրանիկ Բաղդասարյանին նախագծի իրականացմանն օժանդակելու համար: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի զարգացման մեջ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի մասնակցությունը՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից: