Հանդիպում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Դատի դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար։