Հանդիպում Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ խմբակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկրի ներքին կյանքին առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը։ Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության եւ օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը եւ ընդգծվել, որ պետք է տեղի ունենա մանրակրկիտ հետաքննություն եւ մեղավորները պատասխանատվություն կրեն օրենքի սահմաններում։