Հանդիպումներ ՀՅԴ, ԱԺԿ եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատեքստում օրենքների եւ Սահմանադրության տառին եւ ոգուն հետեւելը: