Նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար` նշելով նման ծրագրերի պահանջվածությունն ու կարեւորությունը: Արարողությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: