Հանդիպում <<Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա>> կազմակերպության ներկայացուցիչների հետ
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է <<Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահը կարեւորել է հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ ոլորտում առկա խնդիրներն ավելի լավ պատկերացնելու եւ դրանց լուծման տարբեր ուղիներ մշակելու տեսանկյունից: