Նախագահ Սահակյանը ներկայացրել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նոր նախարարին
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար: Հուլիսի 5-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: