Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած ՀՀ կառավարության պատվիրակության հետ: Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձիք: