Խորհրդակցություն Հանրապետական բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմի հետ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել հաստատության բժշկական անձնակազմի հետ: Քննարկվել է կենտրոնի աշխատանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ հանրապետական բժշկական կենտրոնը հանդիսանում է մեր երկրի առաջատար բժշկական հաստատությունը, ինչը պարտավորեցնում է անձնակազմին՝ մշտապես կատարելագործել մասնագիտական ունակությունները եւ բժշկական օգնության ու սպասարկման որակը՝ հավելելով, որ պետությունը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել կենտրոնին: Նույն օրը Նախագահն այցելել է նաեւ հանրապետական բժշկական կենտրոնի հարակից տարածքում կառուցվող նոր ծննդատան շինհարթակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք: