Հանդիպում “HALO Trust” կազմակերպության պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է "HALO Trust" կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է "HALO Trust" կազմակերպության գործունեությունը մեր հանրապետությունում՝ երախտագիտություն հայտնելով ցուցաբերվող մարդասիրական եւ արհեստավարժական օգնության համար: