Արցախի Նախագահը պարգեւատրել է պրոֆեսոր Ա.Մալայանին <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ստորագրել է հրամանագիր <<Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն>> ՓԲԸ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանին <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով պարգեւատրելու մասին՝ առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։