Հանդիպում լիբանանյան գործարար Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է լիբանանյան գործարար, «Gardenia Grain D'or» ընկերության հիմնադիր Նիկոլյա Ժորժ Աբու Ֆայսալին: Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Լիբանանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ ընդգծելով, որ համագործակցության համար առկա են բավարար պայմաններ: