Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար: Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին նրա գործունեության համար: