Հանդիպում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են կրթության եւ գիտության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: