Հանդիպում <<Թավիթյան>> հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Ասո Թավիթյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է <<Թավիթյան>> հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Ասո Թավիթյանին: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության ոլորտին: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ասո Թավիթյանին ԱՄՆ-ի առաջատար բուհերում կրթություն ստանալու հարցում Արցախի ուսանողներին աջակցելու համար` ընդգծելով, որ երկարամյա այդ ջանքերի շնորհիվ Արցախն ստացել է բազմաթիվ որակյալ կարդեր: