Հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: