Նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն Քռասնի գյուղում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին նախագծի իրականացման համար: Բակո Սահակյանը խորհրդանշական է համարել, որ համայնքային կենտրոնը կրում է բարերար Հակոբ Բաղդասարյանի անունը, ով մշտապես սատարել է Արցախին, մասնակցել մեր երկրի շենացման ու զարգացման գործին եւ ողջունել արարողությանը ներկա բարերարի այրիին ու զավակներին: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից: