Հանդիպումներ <<Ազատ Հայրենիք>> եւ Արցախի կոմունիստական կուսակցությունների մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել <<Ազատ Հայրենիք>> կուսակցության մի խումբ անդամների հետ՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, եւ Արցախի կոմունիստական կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության առաջնորդ Բահատուր Դավթյանի հետ: