Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են ֆինանսական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: