Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին մասնակցել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին ու ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին եւ բարձր գնահատել նրանց գործուն մասնակցությունը նախագծի իրականացմանը՝ ընդգծելով ժամանակակից պայմաններին համապատասխանող նման հաստատության կարեւորությունը մեր հանրապետության կյանքում: Միջոցառմնանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից: