Նախագահը մասնակցել է Մատաղիսում կազմակերպված ծառատունկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ եւ մասնակցել այնտեղ շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպված ծառատունկին: Երկրի ղեկավարը հանդիպել է նաեւ տեղի բնակիչների հետ եւ քննարկել համայնքի առջեւ ծառացած խնդիրները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: