Խորհրդակցություն ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ: Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերը նախատեսված ժամկետներում եւ պատշաճ կերպով լուծելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: