Հանդիպում Ֆրանսիայի Սենատում <<Ֆրանսիա-Հայաստան>> բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատում <<Ֆրանսիա-Հայաստան>> բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին: Քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ բարեկամության շարունակական ամրապնդումն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ խորացման համար առկա են բավարար նախադրյալներ: