<<Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք>> միջոցառում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել ԼՂՀ եւ ՀՀ մշակույթի ոլորտի ու հասարակական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ <<Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք>> միջոցառմանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է բանակ-հասարակություն կապի եւ համահայկական միասնականության ամրապնդմանը: