Այցելություն արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: