Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է կանադահայ բարերար Խորեն Մարդոյանին, ֆրանսիահայ բարերար Ռուբիկ Գալստյանին եւ <<Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների>> հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւոր եւ պահանջված է համարել սփյուռքահայ բարերարների մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Նախագահը երախտագիտություն է հայտնել Գուրգեն Մելիքյանին` Արցախի շենացման գործընթացում երկարամյա գործուն մասնակցություն ունենալու համար: