Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: