Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ տեղում ծանոթացել բերքահավաքի եւ շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Լճաշեն գյուղում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի եւ շրջանի հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային հատվածում տեղակայված զորամասերից մեկը եւ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնանատար այլ անձինք: