Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նռան փառատոնին: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ փառատոնը դառնում է ավանդական, շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ: