Խորհրդակցություն ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են պետականաշինության գործընթացին եւ հանրապետությունում մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանադրական բարեփոխումների ընթացքին եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: