Հանդիպում Բելգիայի մի խումբ խորհրդարանականների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Բելգիայի մի խումբ խորհրդարանականների: Քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության եւ երկու երկրների վարչական շրջանների միջեւ կապերի զարգացման հարցերին: Նախագահ Սահակյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն: