Հանդիպում ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ Փարիզում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ: Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները` երախտագիտություն հայտնելով կուսակցության ներկայացուցիչներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար: