Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին Ստեփանակերտ քաղաքում ներկա է գտնվել <<Նախիջեւան>> վավերագրական ֆիլմի ցուցադրությանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: