Հանդիպում ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին: Քննարկվել են քրեակատարողական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: