Հանդիպում Աբխազիայի արտգործնախարար Դաուր Կովեի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար Դաուր Կովեին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հատուկ ուշադրություն է դարձնում Աբխազիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ հավելելով, որ Արցախում անկեղծորեն ուրախ են եղբայրական երկրի բոլոր հաջողությունների համար: